Միջազգային

Շվեյցարիան Ուզբեկստանին կվերադարձնի նախկին նախագահի դստեր փողերը

Շվեյցարիան Ուզբեկստանին կվերադարձնի նախկին նախագահի դստեր փողերը

Ուզբեկստանը և Շվեյցարիան Բեռնում համաձայնագիր են ստորագրել Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Սուլեյման Քերիմովի ավագ դստեր՝ Գուլնարա Քարիմովայի ակտիվներից 131 մլն ԱՄՆ դոլար վերադարձնելու մասին, որոնք 2012 թվականից գտնվում են շվեյցարական բանկերում: Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել Է Ուզբեկստանի արդարադատության նախարարությունը։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ուզբեկստանի արդարադատության նախարար Ռուսլանբեկ Դավլետովը և Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը: Արարողությանը ներկա էր ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի գրասենյակի գործադիր համակարգող Ջենիֆեր Թոփինգը:

Կողմերը պայմանավորվել են, որ վերադարձված միջոցները կուղղվեն կրթության և առողջապահության ոլորտին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական