Ուզբեկական Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 516 մարդ։ Շատերն արդեն ազատ են արձակվել։ 243 մարդ վիրավորվել է, նրանցից 94-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի ազգային գվարդիան։
Հիշեցնենք, Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակյան ինքնավար հանրապետությունում տարերային ցույցեր են՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։