Միջազգային

Կիևի քաղաքապետ Կլիչկոն որոշել է բաժանվել կնոջից

Կիևի քաղաքապետ Կլիչկոն որոշել է բաժանվել կնոջից

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ամուսնալուծվում է իր կնոջից: «Գաղտնիք չէ, որ մենք տարիներ շարունակ ապրում ենք ոչ միայն տարբեր քաղաքներում, այլև տարբեր երկրներում։ Եվ մենք որոշել ենք դա պաշտոնապես ձևակերպել»,-ասել է Կլիչկոն «Բաբելին» տված հարցազրույցում։ Կլիչկոն հավելել է, որ ամուսնալուծությունը «երկու կողմերի ցանկությունն է»: «Մեզ մոտ լավ հարաբերություններ են մնացել, մենք հարգում ենք միմյանց, երեխաներն արդեն հասուն են և կյանքը շարունակվում է»,-հավելել է Կլիչկոն:

Կլիչկոն ամուսնացած է 1996 թվականից։ Նատալյա Կլիչկոյի հետ ամուսնությունից նա ունի երեք երեխա՝ Եգոր-Դենիելը(2000), Ելիզավետա-Վիկտորիան(2002) և Մաքսիմ-Ալեքսանդրը(2005):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական