Միջազգային

Պուտինը ՀՀ-ին ու մի շարք երկրների շնորհավորական ուղերձ է հղել

Պուտինը ՀՀ-ին ու մի շարք երկրների շնորհավորական ուղերձ է հղել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական