Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
«Եթե լինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ուղի է», - հայտարարել է Իրան հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Խամենեին նաև տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համընդհանուր համագործակցության զարգացումը շահավետ է համարել ՝ նշելով, որ Իրանն ու Թուրքիան դժվար ժամանակների բարեկամներ են:
Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է: