Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում հուլիսի 20-21-ը տեղի կունենա Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումը. «Риа Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիևը։
Հանդիպմանը կմասնակցեն Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
«Երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին համատեղ արձագանքելու ուղղությամբ կենտրոնասիական պետությունների փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ, կքննարկեն տարածաշրջանի պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման նպատակով համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև՝ Կենտրոնական Ասիայի պետությունների մշակութային-հումանիտար փոխգործակցության հետագա ամրապնդման հարցերը»,- ասել է Ազիմբակիևը: