Միջազգային

Մայիսի 14-15-ը Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Մայիսի 14-15-ը Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Մայիսի 14-15-ը Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։ «Մայիսի 14-15-ը Բեռլինում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ»,- գրել է Լունգեսկուն իր Twitter-յան միկրոբլոգում։ Նա չի հայտնել առաջիկա հանդիպման մանրամասները։ Այնուամենայնիվ, ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի երկրներին անհրաժեշտ է ավելի սերտ համակարգել գործողությունները Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական