Ծայրահեղ բարձր ջերմաստիճանի եւ երաշտի պատճառով ողջ երկրում և հատկապես նրա կենտրոնական մասում արդեն մեկ շաբաթ է՝ անտառային զանգվածներ են այրվում: Արձանագրվել է հրդեհի շուրջ 200 օջախ ։ Ոչնչացվել է մոտ 10 հազար հեկտար անտառ։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են։
Ֆրանսիայում չորրորդ օրն է՝ փորձում են տեղայնացնել երկու խոշոր հրդեհները երկրի հարավ-արևմտյան մասում գտնվող Բորդո շրջանում։ Չնայած շուրջ հազար հրշեջների ջանքերին և ուղղաթիռներից ցողվող ջրին, ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել: Ոչնչացվել է շուրջ 5 հզ հեկտար անտառային տնկարկ և արոտավայր։ Տարհանվել է ավելի քան 10 հազար անձ: