Իսպանիայում և Պորտուգալիայում շոգերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին հուլիսի 17-ին հայտնել Է նիդերլանդական BNO News լրատվական գործակալությունը։ Մադրիդում այդ օրը ջերմաստիճանը բարձրացել է մինչև 39 աստիճան: 43,3 աստիճան ռեկորդային ցուցանիշ է գրանցվել երկրի արևելքում՝ Դոն Բենիտոյում:
Ինչպես հաղորդել է կատալոնական La Vanguardia թերթը, Իսպանիայում հուլիսի 16-ի դրությամբ մահացել է առնվազն 360 մարդ: