Միջազգային

Իտալիայում կառավարական ճգնաժամ է հասունանում

Իտալիայում կառավարական ճգնաժամ է հասունանում

Իտալիայում իշխող կոալիցիայի անդամներից մեկի՝ «Հինգ աստղերի շարժում» (M5S) կուսակցության որոշումը՝ չմասնակցել բնակչությանը և բիզնեսին տնտեսական օգնության փաթեթի խորհրդարանական քվեարկությանը, քաղաքական ճգնաժամ է առաջացրել:

Իտալիայի Սենատում տնտեսական օգնության փաթեթի քվեարկությունը, որը պատրաստել էր Մարիո Դրագին՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով էներգակիրների գնաճից տուժած  ընտանիքների և բիզնեսի աջակցման համար, պլանավորված էր հուլիսի 14-ին։ 

M5S-ի առաջնորդ Ջուզեպպե Կոնտեն երկար ժամանակ քննադատում էր փաթեթը և նշում, որ այն բավարար չէ ընտանիքների աջակցության համար:

Կուսակցության խմբակցության հետ հանդիպումից հետո Կոնտեն հայտարարել է, որ M5s-ը չի մասնակցի Սենատի քվեարկությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական