Միջազգային

Շրի Լանկայի նախագահը հրաժարական է տվել

Շրի Լանկայի նախագահը հրաժարական է տվել

Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հրաժարականի դիմում է ներկայացրել, որը թվագրված է հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է տեղական Daily Mirror թերթը։

Պարբերականը հայտնում է նաև, որ նախագահը կղզում է, ու նրան հսկում են զինվորականները։ Նրա գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ, բայց նա, հավանաբար, այս շաբաթ կլքի երկիրը:

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք գրավել են նախագահի և վարչապետի նստավայրերը։ Դրանից հետո Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն հայտարարել է, որ նախագահը կլքի իր պաշտոնը: Ռաջապաքսան հայտարարել է հուլիսի 13-ին հրաժարական տալու որոշման մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական