Կարակալպակիայում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 18 մարդ, 243 մարդ վիրավոր է։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մամատովը։
«Հուլիսի 1-ին և 2-ին Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 18 մարդ է զոհվել, իսկ 243 քաղաքացի, այդ թվում՝ 38 իրավապահ, տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել»,- «Ուզբեկստան 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Մամատովը։