Միջազգային

Ավստրալիան ատոմային սուզանավերի տորմիղ կստեղծի

Ավստրալիան ատոմային սուզանավերի տորմիղ կստեղծի

Ավստրալիայի ՊՆ-ն 2023 թվականի մարտին կհրապարակի սեփական միջուկային սուզանավերի կառուցման ծրագրերի մանրամասներն ու ժամկետները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նախարար Ռիչարդ Մարլզը։

Միջուկային սուզանավերի կառուցման պլանները և մանրամասն ճանապարհային քարտեզը կհրապարակվեն հաջորդ տարվա սկզբին։ «Կառավարությունը պլանավորում է մինչև մարտ հայտարարել, թե ինչ միջուկային սուզանավեր կկառուցենք մեր նավատորմի համար, ինչը համապատասխանում է նախկինում հայտարարված ժամկետներին», - ասել է Մարլզը՝ հիշեցնելով, որ AUKUS դաշինքը ստեղծելիս (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ռազմական գործընկերություն)՝ 2021 թվականի սեպտեմբերին նախատեսվում էր ընտրել ամերիկյան կամ բրիտանական սուզանավերի տեխնոլոգիան՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական