Միջազգային

G7-ը ծրագրում է 600 մլրդ դոլար ներդնել զարգացող երկրներում

G7-ը ծրագրում է 600 մլրդ դոլար ներդնել զարգացող երկրներում

G7 գագաթնաժողովի առաջին օրը անդամ երկրների ղեկավարները հայտարարել են զարգացող երկրների համար 600 միլիարդ դոլար ընդհանուր գումարով հնգամյա ներդրումային ծրագրի մեկնարկի մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ Սպիտակ տան հաղորդագրությունում, որը հրապարակվել է կիրակի՝ հունիսի 26-ին։

Ծրագիրը, որը կոչվում է «Գործընկերություն՝ հանուն գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների», պետք է իրականացվի մինչև 2027 թվականը։ «Ուզում եմ հստակ ասել՝ սա օգնություն կամ բարեգործություն չէ: Սա ներդրում է, որն օգուտ կբերի բոլորին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ծրագիրը թույլ կտա օգնություն ստացող երկրներին՝ «տեսնել ժողովրդավարական երկրների հետ գործընկերության կոնկրետ օգուտները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական