Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ին խորհրդակցություն կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի ռազմական գործողությունը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոիմասա Հայասին։
Հայասիի խոսքով՝ Մեծ յոթնյակի երկրները կիսում են ընդհանուր արժեքներ և պետք է շարունակեն սերտ համակարգումը Ուկրաինայում ստեղծված իրադրության շուրջ, հաղորդել է ТАСС-ը։