Միջազգային

RyanAir բյուջետային ավիաընկերությունում գործադուլներ են

RyanAir բյուջետային ավիաընկերությունում գործադուլներ են

Եվրոպական բյուջետային RyanAir ավիաընկերությունը, ինչպես նրա մրցակիցներ WizzAir-ն ու EasyJet-ը, Covid-19-ից հետո գտնվում են դժվարին կացության մեջ։ Ոչ միայն թռիչքների վերջնական ու հստակ գրաֆիկների վերականգնումն է խնդիր, այլ նաև աշխատակիցները սկսել են լուրջ բողոքներ արտահայտել՝ թե՛ իրենց աշխատավարձի բարձրացում, թե՛ աշխատանքային պայմանների բարելավում պահանջելով։ Արդյունքում՝ ավիաընկերությունները հայտնվել են քաոսում՝ անկարող լինելով նորմալ կերպով մատուցել իրենց ծառայությունները։ 

Այսօր RyanAir-ի բազմաթիվ աշակերտներ են գործադուլ հայտարարել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Բելգիայում։ Ամեն երկրում գործադուլները տարբեր տևողություններ ունեն՝ 24 ժամից մինչև 3 օր՝ ընդգրկելով նաև հանգստյան օրերը, երբ թռիչքների քանակը էականորեն ավելանում է, իսկ ստեղծված իրավիճակն ինքնըստինքյան խնդիրներ առաջացնում հաճախորդների համար։ 

RyanAir-ը պաշտոնական պարզաբանում է տվել, որ աշխատակիցների 90%-ի հետ բանակցությունները հաջող ընթացք են ունեցել և այս գործադուլներն այն աստիճան մասսայական չեն լինելու, որպեսզի էականորեն ազդեն թռիչքների իրականացման վրա։ 

Դրանով հանդերձ, սակայն, ակնկալվում է, որ գործադուլները լուրջ խնդիրներ են ստեղծելու։ Օրինակ՝ RyanAir-ը 17 ինքնաթիռ է օգտագործում Բելգիայի Չարլերոյ քաղաքից, սակայն 2-ը՝ Բրյուսելից, հետևաբար վերջինից իրականացվող թռիչքները հազիվ թե խուսափեն բողոքի ակցիաների հետևանքներից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական