Միջազգային

Շոլցը կհանդիպի Բայդենի հետ

Շոլցը կհանդիպի Բայդենի հետ

Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցը հունիսի 26-ին, Էլմաու ամրոցում, որտեղ կանցկացվի Յոթնյակի (G7) գագաթնաժողովը, երկկողմ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի փոխխոսնակ Վոլֆգանգ Բյուխները։ «Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները»,- ասել է նա։

G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 26-28-ը՝ Գերմանիայի հարավում գտնվող Գարմիշ-Պարտենկիրխեն (Բավարիա) քաղաքի մոտ գտնվող Էլմաու ամրոցում։

Յոթնյակի խումբը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան։ Հիմնական նպատակները գլոբալ քաղաքական և սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական