Կիրակի օրը Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է Գուստավո Պետրոն։ Այս մասին են վկայում քվեաթերթիկների 99,88%-ի հաշվարկի տվյալները։ Կոլումբիայի ԿԸՀ տվյալներով՝ Պետրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,46%-ը։ Նրա հակառակորդի՝ «Հակակոռուպցիոն կառավարիչների լիգա» քաղաքական շարժման ներկայացուցիչ Ռոդոլֆո Էրնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 47,28%-ը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 58,6%։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ Ֆրենսիա Մարկեսը կդառնա երկրի պատմության մեջ առաջին սևամորթ կին փոխնախագահը։ Գուստավո Պետրոն նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի օգոստոսի 7-ին։