Միջազգային

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ՝ ուկրաինական պատերազմին ակտիվորեն աջակցելու համար։ Այդ մասին գրել է ռուսական Коммерсант-ը։

Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան մեղադրվում է ուկրաինացի երեխաների հարկադիր որդեգրման և տեղափոխման մեջ: Խոսքը Լուգանսկի եւ Դոնեցկի շրջաններից դուրս բերված 2 հազար երեխայի մասին է։

Պատժամիջոցները ներառում են Բրիտանիա այցելելու արգելք, ակտիվների սառեցում և բիզնես վարելու սահմանափակում այն կազմակերպությունների հետ, որոնք կապված են պատժամիջոցների ցանկում հայտնված մարդկանց հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական