Baykar Teknoloji-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը սոցցանցերում տեղադրել է Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին նկարները։ Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ Bayraktar Kızılelma-ի նման ավիացիոն համակարգերը լինելու են ռազմական ավիացիայի ապագան։
Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռները կկարողանան օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից, այդ թվում՝ Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիր TCG Anadolu-ից։ Այս հատկանիշը Bayraktar Kızılelma-ն արտասահմանյան գործողությունների համար արդյունավետ գործիք կդարձնի:
Bayraktar #KIZILELMA'nın boyalı haliyle ilk fotoğrafı...
— Selçuk Bayraktar (@Selcuk) June 10, 2022
Ergin Saygun Paşamız, Ömer Amcam ve Başkan Köseoğlu...#KIZILELMA UCAV first photo of its painted finish...
✈️🚀🍎 pic.twitter.com/j5xkbibt4a