Միջազգային

Ղարաբաղում Bayraktar-ները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում՝ «հրեշտակներ». Թուրքիայի ԱԳ նախարար

Ղարաբաղում Bayraktar-ները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում՝ «հրեշտակներ». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում  անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին: 

«Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», - ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ վերջերս «Բայրաքթար»-ների վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական