Միջազգային

ՄԱԿ-ն ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ նոր՝ ոչ մշտական ​​անդամներ

ՄԱԿ-ն ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ նոր՝ ոչ մշտական ​​անդամներ

ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի պատվիրակները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր՝ ոչ մշտական ​​անդամներ են ընտրել Մալթային, Մոզամբիկին, Շվեյցարիային, Էկվադորին և Ճապոնիային։ Այս երկրների ներկայացուցիչները Խորհրդի աշխատանքներին կմասնակցեն 2023-24թթ․։

Մոզամբիկի օգտին քվեարկել է 192 երկիր, Ճապոնիայի օգտին՝ 184, Էկվադորի՝ 190, Շվեյցարիայի՝ 187, Մալթայի օգտին՝ 185 երկիր։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը Խորհրդի մշտական ​​անդամներ են և ունեն վետոյի իրավունք՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Խորհրդի 10 ոչ մշտական ​​անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով։ Դրանցից հինգը փոխարինվում են ամեն տարի։

Թեկնածուները առաջադրվում են հինգ տարածաշրջանի կողմից՝ Աֆրիկա, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան, Արևելյան Եվրոպա, Ասիախաղաղօվկիանոսյան, Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ: Մալթան, Մոզամբիկը, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան կմիանան Խորհրդի՝ անցյալ տարվա ոչ մշտական ​​անդամներին՝ Ալբանիային, Գաբոնին, Գանային, Բրազիլիային և Միացյալ Էմիրություններին: Նորընտիր ոչ մշտական ​​անդամները կփոխարինեն Հնդկաստանին, Իռլանդիային, Քենիային, Մեքսիկային և Նորվեգիային։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական