Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կգումարի Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների թեմայով

ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կգումարի Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների թեմայով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը պլանավորում Է փակ նիստ գումարել ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակման կապակցությամբ: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին։

«Անվտանգության խորհրդի որոշ անդամներ պահանջել են փակ նիստ՝ Փխենյանի կողմից մարտի 5-ին բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ: Այն Նյու Յորքում կսկսվի երկուշաբթի՝ օրվա առաջին կեսին», - պատմել է դիվանագետը: Նա հավելել է, որ Սեուլն այդ հարցի շուրջ սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի և Անվտանգության խորհրդի մյուս հանգուցային երկրների հետ: Մարտի 5-ին Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Փխենյանի շրջակայքից դեպի Ճապոնական ծով:

Արկը թռել է շուրջ 270 կմ, առավելագույն բարձրությունը կազմել Է 560 կմ: ԿԺԴՀ-ում հայտնել են, որ տարեսկզբից ի վեր իններորդ հրթիռային արձակումը եղել է փորձարկումային՝ կապված հետախուզական արբանյակի մշակման հետ: Yonhap-ը նշում է, որ ԱԽ-ն արդեն փետրվարի 28-ին հավաքվել է՝ ԿԺԴՀ-ի կողմից փետրվարի 27-ին իրականացված հրթիռային արձակումը քննարկելու համար։ 

Հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական