ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մեծ Յոթնյակի (G7) գործընկերներին խնդրել՝ մեծացնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ G7-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման նախօրեին։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում ես կաշխատեմ G7-ի իմ գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ մենք միասին կպահպանենք մեր ընդհանուր սկզբունքները և կընդլայնենք մեր համագործակցությունը՝ ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։