Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում կուսակցությունը օրերս գերակշիռ ձայներով հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, հայտնել է, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։ Ըստ Reuters-ի՝ Օրբանը Պուտինին խնդրել է Ուկրաինայում զինադադար հաստատել։ Նա նաև ասել է, որ Պուտինին հրավիրել է Հունգարիայում Ուկրաինայի հետ բանակցությունների:
Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճարտարապետության մի մասն է, և Եվրոպան պետք է ռացիոնալ քաղաքականություն վարեր Մոսկվայի նկատմամբ։