Միջազգային

Ավստրալիան մտադիր է մինչև 2025թ. ստեղծել սեփական ստորջրյա դրոնների նախատիպերը

Ավստրալիան մտադիր է մինչև 2025թ. ստեղծել սեփական ստորջրյա դրոնների նախատիպերը

«Ավստրալիայի իշխանությունները մտադիր են ստեղծել չափազանց մեծ ինքնավար ստորջրյա մեքենաներ՝ երկրի ռազմածովային ուժերն ուժեղացնելու և ստորջրյա ստորաբաժանումները արդիականացնելու համար»,- այս մասին հինգշաբթի օրը՝ նախընտրական բանավեճի ժամանակ, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը։

Նրա խոսքով՝ Ավստրալիայում կմշակվեն և արտադրության մեջ կդրվեն գերժամանակակից անօդաչու ռոբոտային նավեր․ «Սրանք բազմաֆունկցիոնալ սուզանավեր են, որոնք ունակ են տարբեր ռազմական բեռներ տեղափոխել մեծ հեռավորությունների վրա: Նախատեսվում է, որ դրանք կբարձրացնեն Ավստրալիայի նավատորմի մանևրությունն ու արդյունավետությունը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առաջադրանքների ժամանակ», - ասել է Դաթոնը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական