Նիդերլանդները մինչ այժմ սառեցրել են ռուսական և բելառուսական՝ ընդհանուր 633 միլիոն եվրոյի չափով ակտիվներ։ Այդ մասին հաղորդել է Volkskrant թերթը՝ հղում անելով Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրային: Հրապարակման համաձայն՝ այս պահին ևս 20 նավ ու 6 ինքնաթիռ է գտնվում պատժամիջոցների տակ։
Ավելի վաղ Նիդերլանդների նախկին արտգործնախարար Ստեֆ Բլոկին նշանակվել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման և վերահսկման համակարգող։