«Ոչ ոք ապահովագրված չէ մեր պատժամիջոցներից»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ։ Նա պատասխանել է այն հարցին, թե ինչու ամերիկյան իշխանությունները պատժամիջոցներ չկիրառեցին Պուտինի մերձավոր շրջապատի դեմ։
The Wall Street Journal-ը երկուշաբթի օրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ գաղափարից՝ իբր Ռուսաստանի նախագահին զայրացնելուց խուսափելու համար: Թերթի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը երեք երեխա ունի Կաբաևայից։ Մինչ այժմ Պուտինի և Կաբաևայի ենթադրյալ հարաբերությունների թեման տաբու էր ոչ միայն ռուսական, այլև արևմտյան լրատվամիջոցների մեծ մասում։
Փսակին ուղղակիորեն չի մեկնաբանել թերթի պնդումները՝ ասելով միայն, որ արդեն իսկ սահմանափակումներ են մտցվել անձամբ Պուտինի, նրա դստեր և մերձավոր օլիգարխների նկատմամբ։ «Ամենայն հավանականությամբ կլինեն ավելին»,- եզրափակել է Սպիտակ տան խոսնակը։