Միջազգային

Սանկտ Պետերբուրգում չեղարկել են «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում չեղարկել են «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկել են Հայկական տարածաշրջանային երիտասարդական միության (ՀՏԵՄ) կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը: Այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության օրվան: Այդ մասին ՀՏԵՄ-ն հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:

Ցուցահանդեսը կազմակերպելու աշխատանքը սկսվել է այս տարվա հունվարին: Կազմակերպիչները նախապատրաստել էին մուլտիմեդիայի եղանակով ցուցադրանք:  Ապրիլի 22-ից մայիսի 8-ը նախատեսված ցուցահանդեսի օրերին պետք է ցուցադրվեին կինոֆիլմեր: Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար «Ռուսաստան՝ իմ պատմությունը» թանգարանային կենտրոնում:

«Ամբողջությամբ համաձայնեցված ցուցահանդեսը չեղարկվել է վերջին պահին՝ մեզնից անկախ պատճառներով: Մենք ամեն ինչ արել էինք, որ միջոցառումը կայանար: Վերջին օրերին անդադար աշխատել ենք հարցը կարգավորելու համար, բայց լուծում չգտնվեց», - ասվում է ՀՏԵՄ-ի հաղորդագրությունում: Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական միութունը հրաժարվել է հայտնել ցուցահանդեսը չեղարկած անձի կամ կառույցի անունը: «Դժբախտաբատ, մենք չենք կարող մեր կազմակերպության անունից մեկնաբանություն անել»,- ասել է ՀՏԵՄ-ի ներկայացուցիչը: Միությունը կփորձի ցուցահանդեսը կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ գտնել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական