Միջազգային

ԱՄՆ-ն ռոհինջաների նկատմամբ բռնությունը ճանաչել է որպես ցեղասպանություն

ԱՄՆ-ն ռոհինջաների նկատմամբ բռնությունը ճանաչել է որպես ցեղասպանություն

Միացյալ Նահանգները պատրաստվում է տեղի ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ Մյանմայի ռազմական բռնությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն։ Ինչպես հայտնի է դարձել AFP-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է այս որոշման մասին հայտնել երկուշաբթի՝ մարտի 21-ին, Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան այցելության ժամանակ։

Անցյալ տարեվերջին Բլինկենը զեկուցեց Մյանմայի՝ հինգ տարվա վաղեմության իրադարձությունների հետաքննության մասին։ 2017 թվականին այս երկրի բանակը զանգվածային հալածանքների է ենթարկել ռոհինջաներին՝ տեղական էթնիկ խմբի, որն իսլամ է դավանում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցի համաձայն՝ զինվորները սպանել են հազարավոր մարդկանց, իրականացրել խմբակային բռնաբարություններ, ջարդեր և մանկասպանություններ, ամբողջ գյուղեր հողին հավասարեցրել, մարդկանց ողջ-ողջ այրել իրենց տներում։

Հարյուր հազարավոր մարդիկ փախել են Մյանմայից։ Այժմ 850․000 ռոհինջա ապրում է հարևան Բանգլադեշի՝ փախստականներով գերբնակեցված ճամբարներում: Եվս մոտ 600 հազար մարդ մնում է Մյանմայում՝ հարավ-արևմտյան Ռախին նահանգում։ ՄԱԿ-ի պաշտոնյաները մի քանի տարի առաջ ռոհինջաների դեմ բռնությունները որակել էին որպես ցեղասպանություն:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական