Լոնդոնի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնման մասին որոշում է կայացրել։ Այժմ 50-ամյա ավստրալացու ԱՄՆ արտահանձնման գործը կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը և վերջնական որոշում կկայացնի: Միաժամանակ Ասանժի պաշտպանական կողմը դեռ հնարավորություն ունի բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարան, եթե նախարարը որոշում կայացնի արտահանձնման մասին։ Դիմելով Ասանժին՝ դատավոր Գոլդսփրինգն ասել է, որ այլ ելք չունի, քան այս վճիռը կայացնելն ու գործը ՆԳՆ ղեկավարին փոխանցել։
Նշենք, որ Ասանժն ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենախոշոր դեպքի հետ կապված հանցագործությունների համար, նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում: