Միջազգային

Մեծ Բրիտանիան Ասանժին կարտահանձնի ԱՄՆ-ին

Մեծ Բրիտանիան Ասանժին կարտահանձնի ԱՄՆ-ին

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայից կարտահանձնվի ԱՄՆ, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Ասանժին՝ գաղտնի փաստաթղթերի ապօրինի հրապարակման և դավադրության մեջ։ Մեղադրանքները կապված են փաստաթղթերի հրապարակման հետ, որոնց հասանելիությունը Ասանժին տրամադրել է ԿՀՎ նախկին աշխատակից Չելսի Մենինգը։

Արտահոսքերը վերաբերում էին Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողություններին, ներառյալ՝ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական