Նոր Զելանդիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հայտարարել է մի շարք ռուսական բանկերի և ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառում 18 ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ԿԲ-ի, սուվերեն հարստության հիմնադրամի, ինչպես նաև՝ երկրի խոշորագույն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք կազմում են Ռուսաստանի ընդհանուր բանկային ակտիվների մոտավորապես 80%-ը»,- ասվում է Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանայ Մահութանի հայտարարության մեջ։