Միջազգային

Նոր Զելանդիան պաշտպանիչ սարքավորումներ և հանդերձանք կուղարկի Ուկրաինա

Նոր Զելանդիան պաշտպանիչ սարքավորումներ և հանդերձանք կուղարկի Ուկրաինա

Նոր Զելանդիան 5 մլն նորզելանդական դոլար (3,5 մլն դոլար) կհատկացնի՝ Ուկրաինայի համար ոչ մահաբեր զենք գնելու և սեփական պաշարներից պաշտպանիչ սարքավորումներ տրամադրելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը։

Վարչապետը մանրամասնել է, որ զենքի գնման համար միջոցները կուղղվեն Հյուսիսատլանտյան դաշինքի հավատարմագրային հիմնադրամին, որն Ուկրաինայի ԶՈՒ-ին ապահովում է վառելիքի, ռազմական չափաբաժինների, կապի սարքավորումների և ռազմական առաջին օգնության փաթեթների մատակարարումը։ «Սա առաջին դեպքն է, երբ Նոր Զելանդիան ուղղակի ֆինանսավորում է տրամադրում զենքի և ոչ մահաբեր ռազմական տեխնիկայի համար»,- ասել է Արդերնը:

Նոր Զելանդիան սեփական պաշարներից ռազմական տեխնիկայի մատակարարման շրջանակներում Ուկրաինա կուղարկի մարտավարական պաշտպանիչ սարքավորումներ, մասնավորապես՝ 1066 զրահաբաճկոն, 473 պաշտպանիչ սաղավարտ և 571 քողարկված զրահաբաճկոն։ Ինչպես նշել է Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանայա Մահուտան, երկրի պաշտպանության գերատեսչությունը ներկայումս «շտապ աշխատում է առաքման մանրամասների վրա՝ հասկանալու համար, թե որքան արագ կարող է տեխնիկա մատակարարվել Ուկրաինա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական