Միջազգային

Գործարարներ Սարկիսովներից միլիոնավոր դոլարներ են շորթել

Գործարարներ Սարկիսովներից միլիոնավոր դոլարներ են շորթել

Գործարարներից գումար շորթելու մեջ կասկածվում է հենց նրանց նախկին գործընկերը: Դեռեւս 2018 թ. նոյեմբերին Սերգեյ Սարկիսովը հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին անծանոթ հեռախոսահամարից մի անձնավորություն զանգահարել է և ասել, որ զանգում է Սերգեյ Սարկիսովի նախկին գործընկեր Լև Խլյավիչի անունից` պահանջելով վերջինիս փոխանցել առանձնապես խոշոր չափերի՝ 4.859.400.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 ԱՄՆ դոլար: Ներկայացրած պահանջը չկատարելու դեպքում՝ զանգահարողը, սպառնացել է բռնություն գործադրել Սարկիսովների մերձավորների նկատմամբ:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ոմն Օլեգ` նույն պահանջը ներկայացրել է նաև Սերգեյ Սարկիսովի եղբորը՝ Նիկոլայ Սարկիսովին՝ տալով համանման սպառնալիքներ: 2018թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Լև Խլյավիչին հետախուզում հայտարարելու մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական