Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է 1,5 տրլն դոլարով ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է 1,5 տրլն դոլարով ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 10-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը: Նախաձեռնությունը պաշտպանել է 68 սենատոր, 31 օրենսդիր քվեարկել է դեմ:

Ընդունված փաթեթում ներառված է հումանիտար, ռազմական և տնտեսական օգնություն Ուկրաինային` 13,6 միլիարդ դոլարի չափով: Մարտի 9-ին նախաձեռնությանը հավանություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Սպիտակ տունն արդեն հայտարարել Է, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այդ նախաձեռնությունը:

Ավելի վաղ օրենսդիրները համաձայնեցրել են ֆինանսավորման փաթեթը՝ ամիսներ տևած խորհրդակցություններից հետո, որոնց պատճառով ստիպված են եղել ընդունել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախաձեռնություններ:

Կոնգրեսականների կողմից հավանության արժանացած ֆինանսավորումը ներառում Է շուրջ 780 միլիարդ դոլարի հատկացում՝ պաշտպանական կարիքների համար, և 730 միլիադ դոլար՝ այլ ոլորտների ծախսերի համար։


Հաղորդել Է ТАСС գործակալությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական