Միջազգային

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ 

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական