Միջազգային

«Բաքուն մեծ պատասխանատվություն է ստանձնում էներգետիկ ճգնաժամի պայմաններում». Չավուշօղլու

«Բաքուն մեծ պատասխանատվություն է ստանձնում էներգետիկ ճգնաժամի պայմաններում». Չավուշօղլու

«Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է ստանձնել էներգետիկ ճգնաժամի պայմաններում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Ուկրաինայի պատերազմի ֆոնին մենք փորձում ենք այնպես անել, որ մեր եվրոպացի ընկերներն ավելի քիչ տուժեն էներգետիկ ճգնաժամից։ Այս հարցում, մասնավորապես, Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է ստանձնել։ Առաջիկա շաբաթների ընթացքում մենք եռակողմ հանդիպում կանցկացնենք Ղազախստանի և Թուրքմենստանի հետ՝ քննարկելու էներգետիկայի և նյութատեխնիկական ապահովման հարցերը»,- ասել է Չավուշօղլուն՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական