Միջազգային

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ավստրալիան հիպերձայնային զենքեր կմշակեն միասին

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ավստրալիան հիպերձայնային զենքեր կմշակեն միասին

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ավստրալիան երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, պայմանավորվել են AUKUS ռազմական դաշինքի շրջանակներում համագործակցել հիպերձայնային զենքի ստեղծման հարցում։ Այս մասին ասվում է երեկ՝ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է հայտարարությունից, երկրները կսկսեն նոր եռակողմ համագործակցություն՝ հիպերձայնային զենքի մշակման և դրանց հակազդման ուղիների, ինչպես նաև՝ տեղեկատվության փոխանակման ընդլայնման և պաշտպանական նորարարությունների ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։

ԱՄՆ-ն ու Ավստրալիան արդեն ունեն հիպերձայնային զենքի մշակման համատեղ ծրագիր, որը կոչվում է SCIFiRE: Բրիտանացի պաշտոնյաներն ասել են, որ թեև Մեծ Բրիտանիան առայժմ չի միանա ծրագրին, երեք երկրները միասին կաշխատեն այս ոլորտում հետազոտությունների վրա՝ ընդլայնելու իրենց հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական