Միջազգային

Նավթի գների աճից Exxon Mobile-ը 2մլրդ դոլար եկամուտ է ստացել

Նավթի գների աճից Exxon Mobile-ը 2մլրդ դոլար եկամուտ է ստացել

ԱՄՆ խոշորագույն նավթագազային ExxonMobil ընկերությունը հայտնել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում ակնկալում է զուտ եկամտի զգալի աճ անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ։ Նավթի ու գազի գնաճնի ֆոնին՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության զուտ շահույթը նավթի վաճառքից ավելացրել է 1,9-2,3 մլրդ դոլարով, գազից՝ մինչև 0,4 մլրդ դոլար։

Ի թիվս այլ գործոնների, որոնք ազդել են ընկերության գործունեության վրա հունվար-մարտին, նավթի վերամշակման ոլորտում շահութաբերության աճը և նավթաքիմիայի ոլորտում դրա անկումը: 2021 թվականի չորրորդ եռամսյակում ExxonMobil-ը գրանցել է $8,9 մլրդ զուտ շահույթ։ Երկուշաբթի օրը ExxonMobil-ից նաև հայտնել են, որ ակնկալում են իրենց ակտիվների 4 միլիարդ դոլարի արժեզրկում՝ կապված «Սախալին-1» նախագծից ծրագրված դուրս գալու հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական