Չինաստանի հարավում աղետի Է ենթարկվել Boeing 737 մարդատար օդանավը: Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է Radar Armenia-ն:
«China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը, որի մեջ գտնվում Էր 133 մարդ, վթարի Է ենթարկվել ՉԺՀ-ի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքային օկրուգի Տեն գավառում»,-ասվում Է հրապարակման մեջ:
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել, սկսվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Հայտնի Է, որ կործանման վայրում բռնկվել Է անտառային հրդեհ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը թողարկվել է 2015թ։ Ավիաընկերությունն այն շահագործել է 7 տարի։