Միջազգային

Թաիլանդը 10 անգամ կավելացնի աշխատանքային միգրանտների թիվը Սաուդյան Արաբիայում

Թաիլանդը 10 անգամ կավելացնի աշխատանքային միգրանտների թիվը Սաուդյան Արաբիայում

Թաիլանդի իշխանությունները ծրագրում են մարտի 28-ին պայմանագիր ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ, որը ենթադրում է թաիլանդցի աշխատանքային միգրանտների զանգվածային արտահանում այդ երկիր։ Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան երկուշաբթի ասաց, որ հինգ տարվա ընթացքում այս ոլորտում աշխատողների թիվը կարող է աճել 10 անգամ:

Նրա խոսքով՝ հատուկ կենտրոններ են զբաղվելու Սաուդյան Արաբիայում աշխատողների որակավորման ստուգմամբ․ «Մեծ հավանականություն կա, որ երեք տարվա ընթացքում Թաիլանդի աշխատողների թիվը ներկայիս 10 հզ․-ից կհասնի 50 հզ․-ի, իսկ հինգ տարվա ընթացքում՝ 100 հզ․-ի»։

Թաիլանդի վարչապետը նաև նշել է, որ «շատերը շահագրգռված են Սաուդյան Արաբիա թաիլանդցի աշխատողներ ուղարկելով»։ 1990 թվականից ի վեր ավելի քան 300․000 թաիլանդցիներ աշխատում էին Սաուդյան Արաբիայում՝ տարեկան ուղարկելով մինչև 9 միլիարդ բաթ (268,5 միլիոն դոլար)՝ Թաիլանդի իրենց բանկային հաշիվներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական