Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք, հաղորդում է Radar Armenia-ն։ Ելույթում Մակրոնն ընդգծել է, որ 2025թ. Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 մլրդ եվրո, մինչդեռ այժմ այն 40 մլրդ եվրոյից մի փոքր ավելի է։ «Մեր ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական մայրցամաքում: Մենք պետք է մեծացնենք ներդրումները, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր բարձր ինտենսիվության զինված հակամարտությանը, որը կարող է սկսվել մեր մայրցամաքում», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև հայտարարել է զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին՝ առանց լրացուցիչ մանրամասների։