Միջազգային

Էմանուել Մակրոնը պաշտոնապես առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Էմանուել Մակրոնը պաշտոնապես առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին։ Սրա մասին տեղեկանում ենք ֆրանսիական լրատվամիջոցներից։ Ենթադրվում էր, որ Մակրոնը պաշտոնապես պետք է առաջադրվեր դեռևս մեկ շաբաթ առաջ առաջ, սակայն այդ քայլը չեղարկվեց ռուս-ուկրաինական պատերազմի ու արտաքին քաղաքական ճգնաժամերի պատճառով։

Ըստ հարցումների՝ գործող նախագահի վարկանիշը վերջին շրջանում զգալիորեն աճել է, և այժմ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27-28%-ը։ Այս ցուցանիշը շատ ավելին է, քան բոլոր մնացած թեկնածուներինը։ Առաջադրման համար բոլոր պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև ուրբաթ՝ ժամը 18:00-ը: Երկուշաբթի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պետք է հրապարակի գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը։ Չորս տասնյակ մարդ հայտարարել է Ելիսեյան պալատի համար պայքարելու մտադրության մասին, սակայն ոմանք արդեն դուրս են մնացել պայքարից՝ չկարողանալով հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական