Միջազգային

Ուկրաինան դիմել է Հաագայի միջազգային դատարան

Ուկրաինան դիմել է Հաագայի միջազգային դատարան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  «Թվիթեր»-ի իր էջով հայտնել է, որ Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ 

«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային դատարան: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի՝ ցեղասպանության հայեցակարգը խեղաթյուրելու միջոցով ագրեսիան արդարացնելու համար»,- գրել է նախագահը:

Նա կոչ է արել դատարանին անհապաղ հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները և հաջորդ շաբաթ լսումներ նշանակել:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական