Միջազգային

«ՆԱՏՕ-ն առաջնահերթ կուժեղացնի Ուկրաինայի ՀՕՊ-ը». Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ն առաջնահերթ կուժեղացնի Ուկրաինայի ՀՕՊ-ը». Ստոլտենբերգ

«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օգնության առաջնահերթությունը կդառնա»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ 

«Մենք կքննարկենք, թե ինչպես մեծացնել Ուկրաինային մեր աջակցությունը, և գլխավոր առաջնահերթությունը կլինի ՀՕՊ-ի ուժեղացումը»,- ասել է նա: Ստոլտենբերգը ողջունել է Գերմանիայի կողմից Ուկրաինային IRIS-T զենիթային համալիրի մատակարարումը և գործընկերներին կոչ է արել՝ Կիևին ավելի շատ զինատեսակներ և ՀՕՊ համակարգեր տրամադրել՝ ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումներին դիմակայելու համար: 

Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը մոտ և միջին հեռահարության, բալիստիկ, թևավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու մասին է. «ՀՕՊ համակարգերի մատակարարումները խիստ անհրաժեշտ են, որպեսզի օգնեն Ուկրաինային՝ պաշտպանել քաղաքները ռուսական սարսափելի և անխնա հարվածներից, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության մահվան և կրիտիկական ենթակառուցվածքի ոչնչացման»: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինի այլընտրանքներն ավարտվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական