Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է փորձել մեծ թվով պահեստային ստորաբաժանումներ տեղափոխել Դոնբաս։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ վերջին հետախուզության ակնարկում։ Հետախուզությունը նշում է, որ Դոնբասում ծանր հրետակոծությունները շարունակվում են, քանի որ Ռուսաստանը փորձում է շրջափակել Սևերոդոնեցկի տարածքը հյուսիսում՝ Իզյումի, և հարավում՝ Պոպասնայայի կողմից:
Նշվում է, որ երկու կողմերի՝ ռազմաճակատում պահեստային ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությունը գնալով ավելի կարևոր է դառնում պատերազմի ելքի համար։