Լվովում անցկացվել է ակցիա՝ ի հիշատակ Ուկրաինայում ՌԴ գործողության ժամանակ զոհված երեխաների։ Ակցիայի շրջանակներում Ռինոկ հրապարակում տեղադրվել է 109 մանկասայլակ՝ որպես Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետևանքով 109 երեխաների մահվան խորհրդանիշ, հայտնել է Լվովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։