Միջազգային

Հրթիռակոծվել է Լվովը. քաղաքի կեսը հոսանքազրկվել է

Հրթիռակոծվել է Լվովը. քաղաքի կեսը հոսանքազրկվել է

Ուկրաինայի տարածքում մայիսի 3-ի երեկոյան մասշտաբային հրթիռակոծություն է տեղի ունեցել։ Հրթիռներ են ընկել Լվովում, Օդեսայում, Կիրովոգրադում, Վիննիցայում, Դնեպրոպետրովսկում և Անդրկարպատյան շրջաններում։ Հրթիռների թիրախը հիմնականում երկաթուղային օբյեկտներն էին, Լվովում՝ էլեկտրակայաններն ու պոմպակայանները։ Այժմ քաղաքում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ են։

Զոհերի թիվը դեռ հստակեցված չէ, սակայն իշխանությունները հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ։

Ամենահզոր հարվածը եղել է Լվովի և նրա շրջակայքի ուղղությամբ։ Քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են երեք էլեկտրական ենթակայան և երկու պոմպակայան, ինչի հետևանքով Լվովի որոշ շրջաններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Երկու մարդ վիրավորվել է: Առանց էլեկտրականության են մնացել նաև Անդրկարպատյան շրջանի մի քանի բնակավայրեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական