Քաղաքական

Մինսկի խումբը խանգարում է Ռուսաստանին՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին

Մինսկի խումբը խանգարում է Ռուսաստանին՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի պաշտոնը փոփոխության է ենթարկվել. նա նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով։ 

Պաշտոնի փոփոխությունը կապված է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի հետ աշխատելուց հրաժարվելու հետ։ Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մինսկի խումբը դադարում է գործել, նշեց՝ սա միայն Ռուսաստանի մեկնաբանությունն է. 

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մինսկի խումբը դադարում է գործել, նշեց՝ սա միայն Ռուսաստանի մեկնաբանությունն է. «Ինչպես գիտենք, Մինսկի խումբը միակ պաշտոնական ֆորմատն է, որի շրջանակներում պետք է լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը, այդ պատճառով է Ռուսաստանն ուզում քանդել Մինսկի խումբը, որովհետև Ռուսաստանն ուզում է ԼՂ-ն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»։

Նրա կարծիքով՝ Մինսկի խումբը խանգարում էր Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին. «Դա է պատճառը, որ Ռուսաստանը, մեղքը գցելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա, ուզում է քանդել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ռեալ այդպես չի՝ ո՛չ Ամերիկան, ո՛չ Ֆրանսիան չեն հայտարարել, որ հրաժարվում են Մինսկի խմբից։

Հայտարարությունները, իբր Ֆրանսիան ու Ամերիկան չեն ուզում շարունակել աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, սուտ է Ռուսաստանի կողմից, սա ձև ՝ Մինսկի խումը քանդելու։ Իրենց նույն համանախագահին նշանակեցին հայ-ադրբեջանական հարցերը լուծելու՝ նրա համար, որ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը հանեն խաղից ու կարողանան վերջնականորեն հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին։ Ռուսաստանի քաղաքականությունն ընդգծված պրոադրբեջանական է»։

Մեր դիտարկմանը, որ Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ից Մինսկի խմբում դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ, Գրիգորյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, չեմ լսել, որ իրենք դադարեցնեն, բայց նույնիսկ եթե Ուկրաինայի ճգնաժամի պատճառով քիչ են կոնտակտները կամ դադարեցվել են, դա չի նշանակում, որ իրենք հրաժարվել են Մինսկի խմբից, իսկ Ռուսաստանն այլ բան է ասում։ Հակառակ դեպքում՝ Միացյալ նահանգների ու Ֆրանսիայի համանախագահողները չէին գա տարածաշրջան՝ Ղարաբաղի հարցը Մինսկի շրջանակներում լուծելու»։

Հարցին, թե Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի նշանակումը նոր պաշտոնում ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, Գրիգորյանը դժվարացավ պատասխանել։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կոշտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում, և եթե հայ հասարակությունը չֆիքսի այդ վտանգը, էլ ավելի մեծ վտանգների առջև կկանգնենք. «Եթե չֆիքսես, չհասկանաս, թե Ռուսաստանի պես մեծ խաղացողը քեզնից ինչ է ուզում, ավելի ծանր կլինի, ավելի մեծ կորուստների առջև կկանգնեցնի։ Պիտի հասկանալ՝ իրենք ինչ են ուզում, նոր հետո քո քաղաքականությունը վարես։ Իրենք ուզում են հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, բայց գցել Ամերիկայի ու Ֆրանսիայի վրա»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական